Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային

ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային
17.12.2013 | 13:01

ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը Սիրիային օգնություն է տրամադրել: Այն Սիրիա է հասցրել 40 տոննա բեռ: Այսպիսի օգնություն ուղարկվում է առաջին անգամ: Օգնության փաթեթների մեջ ներառված են տաք հագուստ, վրաններ, ձմեռային տարբեր անհրաժեշտ իրեր, վառելիքի համար գումար և ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից` երեխաների համար կապոցներ: ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը տեղեկացրել է, որ օդային ճանապարհով օգնություն ցուցաբերելը բխում է անվտանգության հանգամանքներից: Օգնություն տեղափոխող առաջին օդանավն իր մարդասիրական առաքելությունն իրականացրել է Սիրիայի Ղամիշլի քաղաքում:

Օգնության փաթեթները կտրամադրվեն Սիրիայի հյուսիսային շրջաններում բնակվող 60 հազար բնակիչներին:

Օրերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առաջարկով դիմել է դոնոր երկրներին, որպեսզի նրանք 6,5 միլիարդ դոլար տրամադրեն Սիրիայի հարևան այն երկրներին, ովքեր ապաստան են տվել սիրիացի փախստականներին:

ՄԱԿ-ի հաշվարկներով 6,3 միլիոն մարդ գոյատևման և սննդի կարիք ունի: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Վալերի Ամոսը նշել է, որ փախստական սիրիացիները մեծ դժվարություններ են ստեղծել հարևան երկրների` Հորդանանի, Թուրքիայի, Իրաքի և Թուրքիայի համար: Նրա խոսքով, ժամանակակից պատմության մեջ սիրիական ճգնաժամն ամենամեծն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ